
Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև համագործակցության վերջնական նպատակը չէ. Ֆյուլե

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագիրը չի հանդիսանում ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև համագործակցության վերջնական նպատակը:
Երեկ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ի որոշ գործընկերներ, այդ թվում նաև Ուկրաինան, «Արևելյան գործընկերության» շրջանակներում հստակեցրել են իրենց եվրաինտեգրման ձգտումները. «Մենք չափազանց երկար ենք սպասել, թե դա ինչպես կանդրադառնա և ինչպես պատասխանել դրան:
Ոչ վաղ անցյալում ԵՄ-ի Խորհրդի նիստում Ուկրաինայի վերաբերյալ քննարկման ժամանակ որոշում ընդունվեց, որ Ասոցացման ու խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը չի հանդիսանում Ուկրաինայի ու ԵՄ-ի համագործակցության վերջնական նպատակը:
Դա կարևոր իրադարձություն է, քանի որ միայն (ԵՄ-ին միանալու կարգի վերաբերյալ) Լիսաբոնյան պայմանագրի 49-րդ հոդվածի ոգով մենք կարող ենք օգտագործել Ասոցացման համաձայնագրի բոլոր առավելությունները»: