30-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել 12-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար

Առաջին ատյանի դատարանը 30-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել 12-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար և նրան դատապարտել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ մինչև դատաքննությունը նախաքննության ընթացքում հաստատվել է, որ 30-ամյա տղամարդը աշխատել է որպես պահակ:

2012թ. հունիս ամսին նա ծանոթացել է մի կնոջ հետ և  նրա հետ հաճախակի սեռական հարաբերություն է ունեցել։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ այս մասին իմանալով՝ կնոջ ամուսինը նրան և նրա 12-ամյա դստերը վտարել է իր տանից։ Կինը գնացել է իր ծանոթ 30-ամյա տղայի մոտ և նրան խնդրել իրեն ու դստերը թույլ տալ ժամանակավորապես բնակվել նրա հետ` քարհանքի պահակատան տնակում։

Ըստ դատարանի՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ 30-ամյա տղամարդը համաձայնվել է, կինն ու նրա աղջիկը տեղափոխվել և բնակվել են քարհանքի պահակատան տնակում։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կինն ու նրա 12-ամյա դուստրը  քնել են տնակի պատուհանի տակ դրված մահճակալին, իսկ 30-ամյա տղամարդը ` մուտքի դռան դիմաց դրված մահճակալին։

Ըստ դատարանի վճռի՝ մինչդատական վարույթում պարզվել է, որ 30-ամյա տղամարդու հետ համատեղ բնակվելու ընթացքում կինը բազմիցս սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ հիմնականում կնոջ դստեր՝ տնակից բացակայելու ընթացքում, տղամարդն ու կինը սեռական հարաբերություն են ունեցել նաև գիշերը` կնոջ դստեր քնած ժամանակ, ինչին դուստրը մի քանի անգամ ականատես է եղել։

Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ մի օր, երբ 30-ամյա տեղամարդը ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ ու սուրճ է խնդրել, կնոջ դուստրը սուրճ է պատրաստել ու պառկել է 30-ամյա տղամարդու մահճակալին։ Սուրճը խմելուց հետո կինը պառկել է իր մահճակալին, իր մոտ է կանչել դստերը, սակայն վերջինս հրաժարվել է գնալ մոր հետ քնելու։

Ըստ նախաքննության տվյալների՝ երբ կինը քնել է, 30-ամյա տղամարդը պառկել իր մահճակալին պառկած 12-ամյա աղջկա կողքին և օգտագործելով 14 տարին չլրացած աղջկա անօգնական վիճակը, այն որ վերջինս չէր կարող գիտակցել իր նկատմամբ կատարվող գործողությունների նշանակությունը, բավարար գնահատել դրանց հետևանքները, բարոյական, սոցիալական և էթիկական առումներով, բռնություն է գործադրել նրա նկատմամբ` ձեռքով փակելով նրա բերանը, նրա կամքին հակառակ հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։

30-ամյա երիտասարդին սկզբում մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար, սակայն մեղադրանքը հետագայում փոխվել է. նրան մեղադրել են 16 տարին չլրացած անձի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար: Այսինքն՝ նախաքննական մարմինը գտել է, որ կատարված գործողությունները բռնի չեն եղել:

Ըստ դատարանի վճռի՝ նախաքննության ընթացքում 30-ամյա տղամարդը իրեն մեղավոր է ճանաչել մասնակի՝ պատճառաբանելով, որ ինքը 12-ամյա աղջկա հետ ունեցել է սեռական հարաբերություն, սակայն նրա նկատմամբ բռնություն չի գործադրել: Նա նաև պատմել է, որ դեպքի օրը, երբ ինքն ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ, կինն ու նրա 12-ամյա դուստրը պառկած են եղել իր մահճակալին։ Ինքը սուրճ է խնդրել, և 12-ամյա աղջիկը սուրճ է պատրաստել, որից հետո պառկել է իր մահճակալին։

Նա նաև ցուցմունք է տվել, որ կինն իր մոտ է կանչել դստերը, սակայն վերջինս հրաժարվել է գնալ մոր հետ քնելու։ Երբ կինը քնել է, ինքը 12-ամյա աղջկան առաջարկել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, ինչին վերջինս համաձայնվել է և առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ հետանցքից։ Ըստ դատարանի վճռի՝ 30-ամյա տղամարդը նաև ցուցմունք է տվել, որ դրանից հետո 12-ամյա աղջկա համաձայնությամբ նրա հետ հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել, որի ժամանակ աղջիկն իրեն առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ հեշտոցից, սակայն ինքը հրաժարվել է ու դուրս եկել տնակից:

Առաջադրված նոր մեղադրանքում 30-ամյա տղամարդն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարվածի համար և խնդրել իր նկատմամբ մեղմ վարվել:

Ըստ դատարանի վճռի՝ նախաքննության ընթացքում 12-ամյա աղջիկը հայտնել է, որ 30-ամյա տղամարդը իրենց սիրով է ընդունել, նրա հետ բնակվելու ընթացքում վերջինս հաճախակի է իրեն ուղարկել հարևան անասնագոմերում որպես կթվորուհի աշխատող կնոջ մոտ, որի ընթացքում նա իր մոր հետ զբաղվել է սիրով։

Ըստ վճռի՝ աղջիկը նույնպես ասել է, որ դեպքի օրը 30-ամյա տղամարդը ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ ու սուրճ է խնդրել, ինքը սուրճ է պատրաստել ու պառկել է նրա մահճակալին։ Սուրճը խմելուց հետո մայրը պառկել է իր մահճակալին` քնելու։ Երբ մայրը քնել է,  30-ամյա տղամարդը պառկել է իր կողքին ու արգելել, որ ինքը գնա ու քնի մոր հետ, որից հետո իջեցնելով իր գիշերանոցի շալվարը, ասել է. «Ուզում եմ մի հատ հետդ լինեմ» ու երբ ինքը փորձել է դիմադրություն ցույց տալ, Հովհաննես Սարգսյանը ձեռքով փակել է իր բերանը և… Դատաքննության ընթացքում տուժող ճանաչված 12-ամյա աղջիկը  հայտնել է, որ 30-ամյա տղամարդն իր նկատմամբ բռնություն չի գործադրել և չի ստիպել իրեն սեռական հարաբերություն ունենալ, նաև հայտնել է, որ ինքը տղամարդու դեմ չի բողոքում, չի ցանկանում, որ վերջինս պատժվի, քանի որ խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ:

Անչափահաս աղջկա մայրը նախաքննության ընթացքում տված ցուցմունքում նույնպես ասել է այն, ինչ աղջիկը:

Դատարանն իր վճռում նշել է, որ կինը պատմել է, որ դեպքի օրը՝ ժամը 02-ի սահմաններում դուստրն իրեն արթնացրել է և հայտնել, որ քիչ առաջ տղամարդը նրա հետ հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել։ Ինքը զայրացել է դստեր վրա, թե ինչու իրեն չի արթնացրել, իսկ դուստրն ասել է, որ տղամարդը թույլ չի տվել և ձեռքով փակել է նրա բերանը։

Ըստ կնոջ ցուցմունքի՝ քիչ անց տղամարդը մտել է տնակ և ինքը զգալով, որ նա հարբած է, այդ մասին նրան ոչինչ չի ասել։ Միայն հաջորդ առավոտյան ինքը տղամարդուց պահանջել է հայտնել ճշմարտությունը և վերջինս իրեն խոստովանել է, որ իր անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել: Սակայն դատաքննության ընթացքում կինը ցուցմունք է տվել այն մասին, որ իր անչափահաս աղջիկն իրեն ասել է, որ 30-ամյա տղամարդու հետ սեռական հարաբերություն իր կամքով է ունեցել, առանց բռնության գործադրման, իսկ ինքն էլ ընդունում է իր սխալը, որ ասել է, թե ամբաստանյալ 30-ամյա տղամարդը իր աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել հետանցքից՝ բռնություն գործադրելով:

Նշանակված դատահոգեբանական եզարակացության համաձայն՝ 12-ամյա աղջիկը կարող էր հասկանալ իր նկատմամբ կատարվող գործողությունների բնույթը, սակայն չէր կարող հասկանալ դրանց նշանակությունը, չէր կարող բավարար գնահատել դրանց հետևանքները բարոյական, սոցիալական և էթիկական առումներով։

Դատարանը որպես 19-ամայ տղամարդու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ վերջինս զղջում է կատարած հանցագործության համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, խնամքին ունի մինչև 14 տարեկան երեք երեխաներ, տուժողը չի բողոքում, քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Որպես անձը բնութագրող դրական հանգամանքներ են դիտվում այն, որ նա նախկինում դատված կամ արատավորված չի եղել, ամուսնացած է, խնամքին են երեք մանկահասակ երեխաները և չաշխատող կինը: Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն հայտնաբերվել:

Նշենք, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից 1 ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս