
Ղրիմի ճգնաժամը ողջ Եվրոպայի խնդիրն է. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ղրիմի ճգնաժամը հանդիսանում է ոչ թե բացառապես Ուկրաինայի ու Ռուսաստանի խնդիրը, այլ՝ ողջ Եվրոպայի խնդիրը:
Յացենյուկն այս մասին հայտարարել է Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպումից հետո: Նա Ռուսաստանին կոչ է արել զորքերն անհապաղ վերադարձնել մշտական բազավորման վայրեր. «Սա միայն ռուս-ուկրաինական ճգնաժամ չէ: Սա ողջ Եվրոպայի ճգնաժամն է:
Շատ բան կախված է նրանից, թե արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է նվազեցնել լարվածությունը: Մենք ռուսական կողմին կոչ ենք անհապաղ հետ քաշել զորքերը: Մեզ անհրաժեշտ են անհապաղ գործողություններ՝ այդ խնդիրը լուծելու համար»: