Զաքիր Հասանովն այցելել է շփման գծի մոտ գտնվող զորամասեր

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է ճակատային գիծ: Այս մասին հայտնել է ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Հասանովն այցի ընթացքում ծանոթացել է տվյալ գոտու զորամասերում տիրող իրավիճակի հետ, հանդիպել է մարտական հերթապահության մեջ գտնվող սպաների ու զինվորների հետ:

Բացի այդ, նա ստուգել է ճակատային գծում ժամանակակից զրահատեխնիկայի օգտագործման հնարավորությունն ու արդյունավետությունը, զինծառայողների մարտունակությունը, կարգապահական վիճակը, բարոյա-հոգեբանական վիճակը: Հասանովը մի շարք խորհուրդներ է տվել նրանց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31