
2013 թվականին Ադրբեջանն ավելի քան 5 անգամ մեծացրել է ռազմական արտադրանքի արտահանումը. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին Ադրբեջանն արտահանել է 96 միլիոն մանաթի (ավելի քան 123 միլիոն դոլարի) ռազմական արտադրանք: Դա 5.4 անգամ ավելին է՝ համեմատած 2012 թվականին: Այդ մասին նշված է 2013 թվականի վերաբերյալ Ադրբեջանի կառավարության հաշվետվությունում:
Դրանում նշված է, որ Ադրբեջանն արտադրում է ավելի քան 900 զինատեսակ: Ադրբեջանը պլանավորել է այս տարի արտադրել տարբեր տրամաչափի ականանետեր ու դիպուկահար հրացաններ, զրահատրանսպորտների համար նախատեսված թրթուրներ և այլն: Միևնույն ժամանակ հաշվետվությունում չեն նշվել նախորդ տարի Ադրբեջանի ռազմական արդյունաբերության արտահանման ուղղությունները և էությունը: