
Նախորդ տարի պաշտպանական ոլորտում Ադրբեջանի ծախսերը կազմել են մոտ 3 միլիարդ եվրո

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ տարի պաշտպանական ոլորտում Ադրբեջանի ծախսերը կազմել են մոտ 3 միլիարդ մանաթ (մեկ մանաթը մոտավորապես համարժեք է մեկ եվրոյի):
Այս մասին նշված է 2013 թվականի վերաբերյալ Ադրբեջանի կառավարության հաշվետվությունում: Դրանում նշված է, որ 2013 թվականին զորամասերում ու ռազմական ավաններում շինարարության վրա ծախսվել է գրեթե 117 միլիոն մանաթ: