
Եգիպտոսում արգելվել է ՀԱՄԱՍ շարժումը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական դատարանն այսօր օրենքից դուրս է հայտարարել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և երկրի տարածքում նրա ամեն տիպի գործունեությունը: Չի հայտարարվել, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը:
Սակայն հայտնի է, որ ՀԱՄԱՍ-ը սերտորեն կապված է «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ, որը ներկայումս Եգիպտոսում ճանաչվել է որպես ահաբեկչական և արգելվել է: Պաղեստինցի արմատականների ղեկավարությունն արդեն իսկ դատապարտել է Եգիպտոսի իշխանությունների որոշումը: