
Մայա Փանջիկիձեն կարող է մոտ ժամանակներս մեկնել Ուկրաինա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն կարող է մեկնել Ուկրաինա: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, ինչ երեկ նա հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ Փանջիկիձեն Վրաստանի լիակատար աջակցությունն է հայտնել Ուկրաինայի նոր իշխանություններին: Դեշչիցան իր հերթին Փանջիկիձեին հրավիրել է Ուկրաինա՝ վերջինիս միջազգային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Փանջիկիձեի ուկրաինական այցը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: