
Պուտինը դեռ որոշում չի ընդունել Ուկրաինայում զորքերի օգտագործման մասին. Չուրկին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ ԱԽ-ի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ որոշում չի ընդունել Ուկրաինայում զորքերի օգտագործման մասին:
Չուրկինը հիշեցրել է, որ նման մանդատ Պուտինին տվել է Ռուսաստանի Դաշնային խորհուրդը: Նա ընդգծել է, որ թեև իրենք խորհրդաժողով են հրավիրել, որի ժամանակ ընդունվել է այդպիսի (մանդատ տրամադրելու) որոշում, դա չի նշանակում, թե իրենք անհապաղ պետք է ձեռնամուխ լինեն այդ որոշման իրագործմանը: