Բաժիններ՝

Ռուսաստանում ավարտվել են մասշտաբային զորավարժությունները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ, Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը զորավարժություններին մասնակցող զորքերի ու զորամիավորումներին հրամայել է վերադառնալ մշտական բազավորման վայրեր:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինիս խոսքերով՝ նախօրին, երբ գերագույն գլխավոր հրամանատարին զեկույց է ներկայացվել զորավարժությունների հաջող անցկացման մասին, Պուտինը դրանց մասնակցած զորքերին հրամայել է վերադառնալ զորանոցներ:

Ռուսաստանի Արևմտյան ու Կենտրոնական օկրուգների զորքերի մասնակցությամբ մասշտաբային զորավարժությունները մեկնարկել էին փետրվարի 26-ին: Դրանք միտված են եղել ստուգելու զորքերի մարտունակությունը: Զորավարժություններին մասնակցել է ավելի քան 150.000 զինծառայող, 120 ուղղաթիռ, 880 տանկ, 80 ռազմանավ և նավ, ավելի քան 1200 միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս