
«Եվրամայդանի» ակտիվիստը պնդում է, որ Յանուկովիչը մահացել է ռոստովյան հիվանդանոցում

Московский комсомолец-ի փոխանցմամբ՝ «Եվրամայդանի» ակտիվիստ Միխայիլ Լեբեդը Facebook-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է սրտի կաթվածից: Ակտիվիստն ընդգծել է, որ քիչ առաջ իրեն այդ մասին Ռոստովի սրտաբանական կենտրոնից հայտնել է իր ընկերը.
«Սրտի կաթված ստացած Յանուկովիչին այնտեղ բերել են մարտի 3-ին ժամը 11-ի մոտ, իսկ մեկ ժամ անց նա մահացել է»: LB.ua-ն կապ է հաստատել ակտիվիստի հետ, թե արդյոք չե՞ն կոտրել Facebook-ի նրա էջը, ինչին ակտիվիստը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ իր հայտնած տեղեկատվությունը ճիշտ է: Ռոստովյան հիվանդանոցում սակայն հերքել են դա, այդ թվում նաև Յանուկովիչի հոսպիտալացվելը: