Աբխազիան աջակցություն է հայտնել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողություններին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիան աջակցություն է հայտնել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի գործողութոյւններին: Այս մասին հայտարարել է Աբխազիայի խորհրդարանի նախագահ Վալեր Բգանբան:

Վերջինիս խոսքերով՝ Ուկրաինայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների ու հայրենակիցների անվտանգության ապահովման վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարության որոշումները նպաստելու են քաղաքական ու սոցիալ-տնտեսական կայունության, ազգամիջյան համաձայնության հաստատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը:

Բգանբան մանրամասնել է, որ Ռուսաստանի գործողությունների շնորհիվ այդ ամենը կհաստատվի ոչ միայն ողջ Ուկրաինայի տարածքում, այլև՝ Ղրիմի ինքնավար հանրապետությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31