Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան ու ռուսական ռազմանավերը Սևծովյան նեղուցներով շտապում են դեպի Ղրիմ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան ու ռուսական ռազմանավերը Միջերկրական ծովից շարժվել են դեպի Սև ծով, ինչը կապված է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև առաջացած լարավածության հետ: Սկզբում Միջերկրական ծովից Սև ծով են շարժվել ամերիկյան 6-րդ նավատորմի US Ramage և US Navy ռազմանավերը:

Նրանք Հունաստանի ափերից երեկ շտապել են դեպի Ուկրաինայի ափեր: Ընդգծվում է, որ US Ramage-ն ամերիկյան նավատորմի ամենակարևոր հրթիռակիր հածանավերից է, 180 մետր երկարությամբ այդ ռազմանավի անձնակազմը բաղկացած է 300 մարդուց: Ակնկալվում է, որ այդ նավերն այսօր առավոտյան պետք է հասնեին Դարդանելի նեղուցին:

Միևնույն ժամանակ Միջերկրական ծովից Սևծովյան նեղուցներով Սև ծով են շտապում ռուսական երկու ռազմանավեր՝ Saratov-ը և Yamal-ը: Նրանք երեկ ժամը 16.00-ին Էգեյան ծովից մուտք են գործել Դարդանելի նեղուց և ներկա դրությամբ արդեն իսկ անցել են Բոսֆորի նեղուցով՝ հայտնվելով Սև ծովում: Ռուսական այս ռազմանավերը Միջերկրական ծով էին ուղարկվել՝ կապված Սիրիայում իրավիճակի սրման հետ:

rus-savas-gemileri_1

 

rus-gemileri-bogazdan-gecti-1714-669x321

Տեսանյութեր

Լրահոս