Բաժիններ՝

ԵՄ-ը կարող է արգելք դնել Ռուսաստանին զենքի մատակարարումների վրա

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրների արտգործնախարարները երեկ Բրյուսելում քննարկել են Ռուսաստանի վրա ազդելու հնարավոր միջոցների ցանկը, եթե նա Ղրիմում տեղակայված իր զորքերը չվերադարձնի զորանոցներ:

Ստորագրման ներկայացված բանաձևի կետերից մեկն առնչվում է ԵՄ-ից Ռուսաստան զենքի մատակարարումների վրա արգելք դնելուն: Ընդգծվում է, որ Եվրոպայում Ռուսաստանի կողմից իրականացրած ամենահայտնի ռազմական գործարքը հանդիսացել է Ֆրանսիայից «Միստրալ» ուղղաթիռակիրներ գնելը:

Գործարքը գնահատվել է ավելի քան 1 միլիարդ դոլար, պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականին: Ակնկալվում է, որ առաջին նավը Ռուսաստանի ռազմածովային ուժերին կհանձնվի 2014 թվականի հոկտեմբերին: ԵՄ-ը հայտարարել է նաև Ռուսաստանի հետ ոչ վիզային ռեժիմի հաստատման շուրջ բանակցությունների դադարեցման մասին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ԱՄՆ-ը կասեցրել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս