Մարգվելաշվիլին հայտնել է, թե որ դեպքում իմաստ ունի Պուտինի հետ իր հանդիպումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պետք է նախապատրաստել Վրաստանի ու Ռուսաստանի բարձրաստիճան անձանց հանդիպումը ՝ թեև վրացական կողմը դեռ չի հստակեցրել այն հարցերը, որոնք անհրաժեշտ են քննարկել այդ բանակցություններում:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ դրական է ընդունել Վրաստանի ղեկավարության հետ հանդիպելու պատրաստակամության մասին Պուտինի արած հայտարարությունը.

«Եթե առկա է հնարավորություն՝ դրական ազդակ հաղորդելու ռուս-վրացական հարաբերություններին և եթե կա պատրաստակամություն՝ քննարկելու համար լուրջ թեմաներ, ապա դա բնականաբար հիմք է տալիս մտածել այդպիսի հանդիպման հնարավորության մասին: Միայն այդ առումով իմաստալից է նմանատիպ բանակցություններն անցկացնելը»:

Մարտի 14-ին Պրահայում տեղի է ունենալու Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչներ Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31