Բաժիններ՝

Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու հետ կապված պատմությունը միայն մեկ մարդու որոշում է. Ռոման Բալայան

Հայազգի հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը ուկրինական  ZN.UA պորտալին մեկնաբանել է Ղրիմ ռուսական զորքեր մտցելու հետ կապված իրավիճակը:

Բալայանը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում պետք չէ պատասխանատվությունը դնել միայն  երկրի կամ  նրա ժողովրդի վրա…. «Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու հետ կապված ողբերգական պատմությունը միայն մեկ մարդու որոշում է: Այն մարդու, ով բոլորովին վերջերս խոսում էր եղբայրական բարեկամության եւ այն մասին, որ մեր ժողովուրդներին ոչինչ չի կարող պառակտել….Եվ ահա այսպիսի շրջադարձ»,- ասել  է ռեժիսորը:

Բալայանի կարծիքով՝ իրավիճակի` ադեկվատ եւ ողջամիտ հուն տեղափոխումը կախված է  ոչ միայն Ուկրաինայից, այլեւ Ռուսաստանում միլիոնավոր մարդկանցից, եթե նրանք կարողանան ազդել մեկ մարդու՝ երկրի ղեկավարի վրա:

«Ես մինչեւ վերջին պահն ուզում եմ հավատալ, որ այն ամենը, ինչ կատարվում է Ղրիմում, ընդամենը մեր երկրին վախեցնելու փորձ է: Ընդ որում, ես  մինչեւ վերջ  չեմ հասկանում, թե ինչի համար է դա հարկավոր»:

Նա  ասել է, որ վերջին օրերին իրեն անընդհատ զանգահարում են ռուս գործընկերները եւ աջակցության խոսքեր ասում: Ոմանք անգամ մշտական բնակություն են առաջարկում Ռուսաստնում: Ռեժիսորը, սակայն, նախընտրում է մնալ Ուկրաինայում:

«Ռուս- ուկրաինական  հակամարտության էսկալացիան ստեղծագործական մարդկանց մոտ, սարսափից բացի, ոչինչ չի կարող առաջացնել»,- կարծում է Բալայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս