Բաժիններ՝

«Հրաշագործ» Գեորգի Մարտիրոսյանը մոսկովյան դատարանում հերքել է իր հաճախորդներին սպանելու մասին մեղադրանքը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «հրաշագործ» Գեորգի Մարտիրոսյանը Մոսկվայի քաղաքային դատարանում հերքել է իր երեք հաճախորդներին սպանելու ու թալանելու մասին մեղադրանքները: Նա հայտարարել է, որ մեղավոր չէ:

Մարտիրոսյանի փաստաբան Սուխանովի խոսքերով՝ նրա հաճախորդները թմրանյութ են օգտագործել և մահացել են դրա մեծ չափաբաժնի գործածման պատճառով:

Փաստաբանը հավելել է, որ մահացածները սերտորեն կապված են եղել Մարտիրոսյանի հետ, և ամբաստանյալը դրդապատճառներ չի ունեցել հանցանք գործելու համար. «Մահացածներ շատ բանով պարտական են եղել Մարտիրոսյանին, և եթե նա գումարի կարիք ունենար, ապա նրանք դա կտային նրան»:

Գործի նյութերի համաձայն, Մարտիրոսյանն իրազեկվել է իր հաճախորդների մոտ խոշոր գումարների առկայության մասին: Նա մոգական ծեսերի համար իր բնակարան եկած երեք կանանց (որոնցից մեկը՝ 38 տարեկան, իսկ մյուս երկուսը՝ 21 տարեկան) ըմպելիք է հյուրասիրել՝ նախապես նրանց բաժակներում գաղտնի հերոին լցնելով: Դրանից հետո նրանք հայտնվել են անօգնական վիճակում, և Մարտիրոսյանը թմրանյութի չափաբաժինը նրանց օրգանիզմում հասցրել է մահացու նշաձողի:

Հետաքննությունը կարծում է, որ դրանով իսկ Մարտիրոսյանը հափշտակել է ավելի քան 6.5 միլիոն ռուբլի, ինչպես նաև ոսկեղեն: Իր ծառայությունները նա գովազդել է համացանցում, ինչից հետո ոմանք խորհուրդներ ստանալու նպատակով դիմել են նրան: Առավել հանրաճանաչություն է վայելել հաճախորդի հարստացման ծիսակարգը: Դրա համար անհրաժեշտ է եղել զոհի մոտ առկա ողջ կանխիկ գումարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31