Բաժիններ՝

ԱՄՆ-ը կասեցրել է Սոչիում կայանալիք G8-ի գագաթաժողովի նախապատրաստությունը

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը դադարեցրել է «Մեծ ութնյակի» գագաթաժողովին նախապատրաստվելու գործընթացը, որը Սոչիում պետք է անցկացվի հունիսի 4-5-ին: Այս մասին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի ու Վլադիմիր Պուտինի զրույցի արդյունքներով հայտարարել է Սպիտակ տունը:

Հեռախոսազրույցը նախաձեռնել է ամերիկյան կողմը, այն տևել է կես ժամ: Զրույցի ժամանակ Օբաման Պուտինին հայտնել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետագա խախտումը բացասաբար կանդրադառնա միջազգային հանրությունում երկրի իրադրության վրա և կհանգեցնի նրա էլ ավելի մեծ քաղաքական ու տնտեսական մեկուսացմանը.

«Եթե Ռուսաստանն անհանգստացած է Ուկրաինայում էթնիկ ռուսների ու ազգային փոքրամասնությունների դրությունից, ապա տեղին կլիներ այդ հարցերը լուծել խաղաղությամբ` Ուկրաինայի հետ կառավարության ուղիղ աշխատելով և հասնելով երկիր ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի խաղաղապահ ուժեր ուղարկելուն»:

Օբաման Պուտինի հետ զրույցում նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է մոտ ժամանակներս Ուկրաինայի շուրջ անհապաղ խորհրդակցություններ անցկացնել ՄԱԿ ԱԽ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի ու Բուդապեշտյան հուշագրով իր դաշնակիցների ու գործընկերների հետ:

Սրանից առաջ Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Օբամայի հետ զրույցում Պուտինը բացատրել էր, որ եթե բռնությունները տարածվեն դեպի Ուկրաինայի արևելք ու Ղրիմ, ապա Մոսկվան իրենք իրավունք է վերապահում պաշտպանելու իր շահերն ու ռուսալեզու բնակչությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս