
Սլուցկին հերքել է, որ Ղրիմի բնակիչներին արագացված կարգով հատկացվում են ռուսական անձնագրեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապված հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հերքել է ուկրաինական ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրած այն տեղեկատվությունը, թե Ղրիմի բնակիչներին արագացված կարգով հատկացվում են ռուսական անձնագրեր.
«Ղրիմի գործընկերները ցանկալին իրականություն են ներկայացրել: Դա չափազանց նուրբ հարց է, որը պահանջում է հատուկ մշակում, ինչպես նաև երկրի ղեկավարության հատուկ որոշում»: Սլուցկին հավելել է, որ Ուկրաինայի ռուսախոս բնակչության պաշտպանության համար միջոցներ կմշակվեն մոտ ժամանակներս:
Հիշեցնենք, որ Սլուցկին երեկ հայտարարել էր նաև, որ եթե Ղրիմի բնակչությունը հանրաքվեի միջոցով որոշի միանալ Ռուսաստանին, ապա իրենք կդիտարկեն այդ հարցը: