Բաժիններ՝

Եթե Ղրիմը որոշի միանալ Ռուսաստանին, ապա մենք կդիտարկենք այդ որոշումը. Սլուցկի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն եթե Ղրիմը որոշի միանալ Ռուսաստան, ապա Ռուսաստանը պատրաստ է դիտարկել այն:

Այս մասին Սիմֆերոպոլում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին.

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում տիրող իրավիճակի հանդեպ մեր ընդհանուր հայացքին, ապա մենք ցանկանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանում: Մենք հուսով ենք, որ այսօր դա իրատեսական է: Մենք ելնում ենք նրանից, որ երկիրը կհաջողվի պահպանել»:

Սլուցկին ընդգծել է, որ եթե Կիևում ներկայումս առկա միտումները շարունակվեն ու խորանան, և Ղրիմի խորհրդարանը կամ էլ բնակիչները հանրաքվեի միջոցով հայտնեն Ռուսաստանին միանալու իրենց ցանկության մասին, ապա Ռուսաստանում կդիտարկեն այդ որոշումը.

«Մենք կուսումնասիրենք այդ իրավիճակը, և հավանաբար դա կանենք արագ: Հավանաբար, մենք կկարողանանք գտնել առողջ մտածելակերպ և գործնական քայլեր՝ դրա իրագործման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս