
Քաղաքացիները ցանկանում են տեսնել, թե ինչպես է Յանուկովիչն ապրել իր նստավայրում (տեսանյութ, լուսանկարներ)

«Интерфакс-Украина»-ի թղթակիցը փոխանցում է, որ գնալով ավելի շատ շարքային քաղաքացիներ են մեկնում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մեժիգորյեում գտնվող նստավայր` տեսնելու համար, թե որտեղ եւ ինչպես է ապրել նախագահը:
Գույքի անվտանգությունն ապահովում են պետական պահպանության մի քանի աշխատակիցներ եւ ինքնապաշտպանական ջոկատը, ովքեր այցելուներին զգուշացրել են ոչինչ չոչնչացնել, քանի որ դա վկայում է իշխանության ամենաթողության մասին: Առայժմ տարածք թույլ են տալիս մտնել միայն լրագրողներին, սակայն խոստանում են, որ բոլոր ցանկացողները կարող են տեսնել, թե ինչպես է ապրել նախագահը:
Յանուկովիչի նստավայրը դատարկ է մնացել այն բանից հետո, երբ այսօր առավոտյան վերջինս լքել է Կիեւը: