Բաժիններ՝

Քերին Սիրիայի իշխանություններին մեղադրել է առաջընթացի գրանցմանը խոչընդոտելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ Սիրիայի իշխանություններին մեղադրել է «Ժնև 2» կոնֆերանսի անցկացմանը խոչընդոտելու մեջ:

Փետրվարի 15-ին ավարտվել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը, և Դամասկոսի ու ընդդիմության պատվիրակություններին ըստ էության դեռ չի հաջողվել պայմանավորվածության գալ կետերից որևէ մեկի շուրջ:

Քերին հայտարարել է, որ իրենցից ոչ ոք զարմացած չէ, որ բանակցությունները դժվար են անցել, և որ ներկա պահը բավական բարդ պահ է. «Սակայն մենք բոլորս պետք է համաձայնվենք, որ (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) վարչակարգի կողմից խոչընդոտներ հարուցելն է՛լ ավելի է բարդացրել բանակցություններում առաջընթաց գրանցելը»:

Քերին միաժամանակ կարծում է, որ ընդդիմությունը մշտապես ցանկություն է հայտնել կոնֆերանսի ընթացքում իշխանությունների հետ պայմանավորվածության գալու շուրջ: Քերին Սիրիայի իշխանություններին մեղադրել է քաղաքացիական բնակչության նկատմամբ բարբարոսական հարձակումներ ձեռնարկելու, նրանց վրա ինքնաշեն ռումբեր նետելու ու սովամահության դատապարտելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս