Բաժիններ՝

Իրանական նավատորմը շուտով կհամալրվի երեք նոր էսկադրոնային ականակիրներով

Iran.ru-ի փոխանցմամբ` Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ շուտով իրենք կստանան «Ջամարան» դասի երեք նոր էսկադրոնային ականակիր: Սայարին այս մասին հայտարարել է փետրվարի 14-ին, հյուսիսային Էնզելի նավահանգստային քաղաքում:

«Ջամարան» առաջին էսկադրոնային ականակիրը կառուցվել է 2010 թվականին: Ներկայումս այն մարտական ծառայություն է անցնում Պարսից ծոցում: 1420 տոննա ջրատարողությամբ այդ նավը հագեցած է ժամանակակից ռադիտեղորոշիչ համակարգերով և ռադիոէլեկտրոնային պայքարի այլ սարքերով:

Բացի այդ, այն ունի ուղղաթիռային պարկ և կարող է զարգացնել մինչև 30 հանգույց արագություն: Սայարիի խոսքերով` իրանական նավերը միջազգային ջրերում զբաղված են նավերի պահպանմամբ: Մասնավորապես, վերջին 4 տարվա ընթացքում իրանցի ծովայիններին հաջողվել է ուղեկցել 2000 առևտրանավի ու լցանավի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ իրանական կողմը հայտարարել էր սեփական ռազմանավերն առաջին անգամ Ատլանտյան օվկիանոս ուղարկելու մասին: Դրանից մոտ մեկ տարի առաջ էլ Իրանն իր ռազմանավերն առաջին անգամ ուղարկել էր Խաղաղ օվկիանոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս