Բաժիններ՝

Անկախ Շոտլանդիան հազիվ թե կկարողանա անդամակցել ԵՄ-ին. Բառոզու

BBC-ի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նապագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ եթե Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից ու հռչակի իր պետական ինքնիշխանությունը, ապա նրա համար չափազանց բարդ կլինի ԵՄ-ին անդամակցելը.

«ԵՄ-ի ներկայիս անդամ երկրի կազմից դուրս եկած նոր պետության համար չափազանց բարդ, եթե չասենք անհնար կլինի ԵՄ-ին անդամակցելը: Նայե´ք Իսպանիային, որը չի դիտարկում Կոսովոյի անկախության թույլտվությունը, իսկ չէ՞ որ խոսքը չի գնում անգամ ԵՄ-ի կազմում գտնված նախկին երկրի մասին»:

Բառոզուի խոսքերն արդեն իսկ քաղաքական փոթորիկ են առաջացրել շոտլանդացի մի շարք ազգայանականների շրջանում: Նրանք ԵՄ-ի ղեկավարությանը մեղադրել են շոտլանդացիներին ահաբեկելու և անկախության հանրաքվեի արդյունքների վրա արտաքին ազդեցություն ցուցաբերելու փորձ ձեռնարկելու մեջ:

Շոտլանդիայում անկախության հանրաքվեն տեղի է ունենալու 2014 թվականի սեպտեմբերին: Ժոզե Մանուել Բառոզուն իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնին հրաժեշտ է տալու մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս