Բաժիններ՝

Թուրքիան մտնում է ամենաշատ ծխախոտ սպառող 10 երկրների թվում. Yeşilay

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան մտնում է ամենաշատ ծխող 10 երկրների թվում: Այս մասին հայտարարել է թուրքական Yeşilay կազմակերպությունը, ով պայքարում է ալկոհոլից, ծխախոտից ու թմրանյութից կախվածության դեմ:

Չնայած նրան, որ Թուրքիան զգալի հաջողություններ է արձանագրել ալկոհոլի ու թմրանյութի չարաշահման դեմ պայքարում` նա նախկինի նման շարունակում է հանդիսանալ ծխողների քանակով աշխարհի առաջատարներից մեկը: Ոչ վաղ անցյալում Yeşilay-ի հրապարակած հաշվետության համաձայն Թուրքիայում հաշվվում է 15 տարեկանից բարձր 16 միլիոն ծխող:

Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող ալկոհոլի տարեկան սպառման ցուցանիշը կազմում է 20 լիտր, ինչը զգալիորեն ցածր է ԵՄ-ի երկրների հետ համեմատ: Թուրքիայի քաղաքացիների 2.7 տոկոսն է գործածում թմրանյութ, իսկ ԵՄ-ի երկրներում այդ ցուցանիշը կազմում է մոտ 30 տոկոս:

Արագորեն աճում է նաև մոլախաղերից ու համացանցից առկա կախվածությունը: Եթե 2007 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 19 տոկոս, ապա 2012 թվականին այն հասել է 49 տոկոսի: Այժմ գրեթե թուրքական ամեն տանն առկա է համացանց, 15-74 տարեկան մարդկանց 60 տոկոսն օգտվում է համացանցից:

Հատկապես հանրաճանաչ են սոցցանցերը: Թուրքիան սոցցանցերի օգտատերերի քանակով աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ լեգալ մոլախաղերի խաղացողների քանակով` 11-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս