Բաժիններ՝

Ուղևորահոսքի զգալի աճ` նախորդ հունվարի համեմատ

2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 15 տոկոսով: Օդանավակայանի մամլո ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ եթե 2013թ հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 112 443 ուղևոր, ապա 2014թ. հունվարի ցուցանիշը կազմում է 128 919 ուղևոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 11 տոկոս: 2014թ. հունվարին կատարվել է 1492 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1344 չվերթի համեմատ:

Առավելագույն ցուցանիշ գրանցվել է ԱՊՀ և Մերձավոր Արևելքի ուղղություններում` 2013թ. երկրորդ կեսին նոր ավիաընկերությունների մուտքի շնորհիվ: Եթե 2013թ. հունվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է:

Ի դեպ, «Էյր Արմենիա» ավիաընկերությունը հունվարին երկու օդանավով տեղափոխել է 16066 ուղեւոր այն դեպքում, երբ նախորդ հունվարին «Արմավիան» իր 7 օդանավերով տեղափոխել էր 18224:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս