Բաժիններ՝

Վրաստանում ավտոմեքենաների տեխզննումը պարտադիր կդառնա 2015 թվականի մարտի 1-ից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի մարտի 1-ից Վրաստանում պարտադիր է դառնում բոլոր կատեգորիաների ավտոտրանսպորտային միջոցների տեխզննումը, որն իրականացնելու է TUV Rheiland Group միջազգային ընկերությունը:

Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությունը: Նշվում է, որ Վրաստանի կառավարությունն արդեն իսկ ընդունել է այդ մասին որոշում, և որ ներկայումս տարվում են համապատասխան բանակցություններ. մոտ ապագայում TUV Rheiland Group-ը մուտք կգործի վրացական շուկա:

Ներկայում Վրաստանում գրանցված է մինչև 900.000 մարդատար ավտոմեքենա: Վրաստանի ավտոմոբիլային պարկը հնացած է: 2012 թվականի տվյալներով՝ ավտոմեքենաների 91 տոկոսի տարիքը կազմում է ավելի քան 10 տարի և վերահսկողության բացակայության պայմաններում հնարավոր է, որ նրանց մեծ մասը տեխնիկապես անսարք է:

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում Վրաստանը պարտավորություն է ստանձնել երկրի ավտոպարկը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու շուրջ, որով և Վրաստանում գրանցված բոլոր ավտոմեքենաները կկարողանան միանալ միջազգային ավտոմոբիլային շարժմանը:

Նշվում է, որ TUV Rheiland Group-ը ունի աշխատանքային 140-ամյա փորձ և ավելի քան 500 մասնաճյուղ համայն աշխարհում: Նրա տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 300 միլիոն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս