Բաժիններ՝

Ֆրանսիայում Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի արտահանձնման հարցի շուրջ որոշում կընդունվի փետրվարի 27-ին

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Ֆրանսիայի Էքս ան Փրովանս քաղաքի Վերաքննիչ դատարանը փետրվարի 27-ին վերջնական որոշում կկայացնի Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին Վրաստանի արտահանձնելու հնարավորության շուրջ:

Նախկին նախարարի փաստաբանները լրագրողներին հայտնել են, որ Կեզերաշվիլին ազատ կարձակվի երկուշաբթի: Նրանց խոսքերով՝ ֆրանսիացի դատախազը երեկ հայտարարել է, որ անկարելի է Կեզերաշվիլիին վրացական կողմին հանձնելը, քանի որ վրացական կողմի պահանջը քաղաքական դրդապատճառներ ունի:

Ներկայումս Կեզերաշվիլին պահվում է քաղաքից ոչ հեռու գտնվող բանտերից մեկում: Նրան ձերբակալել են 2013 թվականի հոկտեմբերին Նիցցայի օդանավակայանում, որտեղից նա փորձում էր մեկնել Ալբանիա:

Դրանից առաջ՝ 2013 թվականի հունվարի 30-ին, Վրաստանի հետաքննչական մարմինները նրանք հեռակա կարգով մեղադրեցին կաշառակերության ու էթիլ սպիրտի մաքսանանեգության մեջ, որով նա պետությանը պատճառել է 50 միլիոն դոլարի վնաս:

Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2006-2008 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս