
Ուկրաինայում ցուցարարների հետ բախման հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է ավելի քան 600 ոստիկան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում վերջին շրջանում ցուցարարների հետ գրանցված բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 600 ոստիկան, որոնք ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ և որոնց գրեթե կեսին հոսպիտալացրել են: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինս մանրամասնել է, որ այդ հաշվարկը կատարվել է՝ սկսած նախորդ տարվա նոյեմբերի 21-ից, ինչից հետո ցուցարարների հետ բախումների հետևանքով բժիշկների օգնությանն է դիմել ավելի քան 600 իրավապահ, որոնցից 296-ը ստացել է ստացիոնար բուժում:
Կիևում և Ուկրաինայի մյուս շրջաններում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին 2013 թվականի նոյեմբերի 21-ին, երբ Ուկրաինայի կառավարությունը կասեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը, որը պլանավորված էր նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում արդեն իսկ տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: