Բաժիններ՝

Թուրքիան գազն ամենաթանկ գնով գնում է Իրանից, իսկ ամենաէժան գնով՝ Ադրբեջանից

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան իր երեք հիմնական գազամատակարարներից (Ռուսաստան, Իրան, Ադրբեջան) գազն ամենաէժան գնով ձեռք է բերում Ադրբեջանից, իսկ ամենաթանկ գնով՝ Իրանից:

Թուրքիան հազար խորանարդ մետր գազի համար Ադրբեջանին վճարում է 335 դոլար, մինչդեռ նույն քանակի գազի համար նա Իրանին վճարում է 490 դոլար: Ռուսական գազի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 425 դոլար:

Ակնկալվում է, որ Իրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը բարձրացնելու է իրանական գազի գինը զեղչելու հարցը, քանի որ այն շուկայական գնից շատ ավելի բարձր է: Ավելի վաղ թուրքական կողմը տվյալ հարցով դիմել էր Միջազգային միջնորդ դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031