Բաժիններ՝

Վրաստանում սահմանվել են պաշտոնյաների ավտոմեքենաների առավելագույն գները

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Վրաստանում նոր կանոններ են ներդրվել պետական կարիքների համար ավտոմեքենաներ գնելու վերաբերյալ, որոնք հաստատվել են երկրի կառավարության կողմից: Դրանք առնչվելու են պետբյուջեի հաշվին ավտոմեքենաներ գնելուն, փոխարինելուն, վերաբաշխելուն:

Նոր կանոնների համաձայն, պետական կազմակերպությունների առաջարկած մրցույթներում նշվելու է ոչ միայն ավտոմեքենայի սկզբնական արժեքը, այլև՝ տարվա ընթացքում դրա պահպանման արժեքը: Խոսքը գնում է վառելիքի, սպասարկման և այլ ծախսերի մասին, որով և զգալիորեն կտնտեսվեն բյուջետային միջոցները:

Նոր կանոններով ավտոպարկը բաժանվելու է չորս կատեգորիայի: Չորրորդ՝ ամենացածր, դասի ավտոմեքենաներն օգտագործվելու են սուրհանդակային ծառայությունների և քաղաքի ներսում աշխատակիցների փոխադրման համար: Դրանց առավելագույն արժեք է որոշվել 15.400 դոլարը:

Փոխնախարարներին և տվյալ կարգի պաշտոնյաներին սպասարկելու են առաջին կարգի ավտոմեքենաները, որոնց համար առավելագույն գին է սահմանվել 31.500 դոլարը: Դեպարտամենտների ղեկավարաների և դրան հավասարեցված այլ ծառայողների համար նախատեսված են երկրորդ կարգի ավտոմեքենաներ:

Այս դեպքում մարդատար ավտոմեքենայի արժեքը չպետք է գերազանցի 21.000 դոլարը, իսկ մեծ անցունակություն ունեցող ավտոմեքենաների դեպքում՝ 26.500 դոլար:

Երրորդ կատեգորիայի ավտոմեքենաներն էլ նշանակված են կառավարական գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների,տարածքային ու շրջանային կառույցների ղեկավարների, նախարարի օգնականի և այդ կարգի այլ ծառայողների համար:

Այս դեպքում մարդատար ավտոմեքենայի արժեքը չպետք է գերազանցի 16.800 դոլարը, իսկ մեծ անցունակություն ունեցող ավտոմեքենաների դեպքում՝ 24.300 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս