Հովհաննես Իգիթյան. Եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա, ապա աջակցություն կստանա ՀՀԿ-ից

168.am-ի հարցազրույցը ՀՀՇ կուսակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ

– «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «խաղն են խաղում» և նրանք են Ռոբերտ Քոչարյանին բերելու են իշխանության: Այդպե՞ս է:

– Ես չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանն այդ չորս կուսակցությունների աջակցության կարիքն ունի: Նա չունի որևէ կուսակցության կարիք: Եվ հետո՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակամարտություն չկա. նրանք ընկերներ են և եթե երկուսով որոշեն, որ Քոչարյանը պետք է լինի, ենթադրենք, վարչապետ, պարզապես կնշանակեն վարչապետ, որովհետև Հայաստանում մարդիկ իշխանության են գալիս ադմինիստրատիվ ռեսուրսներով, իսկ վարչական ռեսուրսը լիովին Ս. Սարգսյանի տիրապետության տակ է:

– Ինչո՞ւ եք համարում,  որ ոչ իշխանական չորս ուժերի կարիքը Ռ. Քոչարյանը չունի. շատերը համարում են, որ նա դառնալու է հենց ընդդիմության միասնական առաջնորդը:

Կարդացեք նաև

– Ոչ: Նախ՝ Ռ. Քոչարյանը ընդդիմադիր չէ և այնպես չէ, որ այդ ուժերն էլ ընդդիմադիր դաշտում են միավորված, և հետո՝ նա եթե վերադառնա, առաջկցություն կստանա ՀՀԿ-ից: Նման համակարգի պարագայում, որն այսօր գործում է Հայաստանում, ընդդիմադիր դաշտի աջակցությամբ իշխանության չեն գալիս. այլապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության կգային, նրանք էլ մեծ աջակցություն ունեին: Ի՞նչ կապ ունի՝ չորս կուսակցություն է միավորվո՞ւմ, թե՞ տասը, եթե մարդիկ չեն աջակցում… Այսօր, իմ դիտարկմամբ, Հայաստանի 80 տոկոսը ատում է այս իշխանություններին, բայց ընդդիմությունը չի կարողանում գոնե դրա կեսը վերցնել՝ որպես իրեն աջակից:

– Եթե, ինչպես ասացիք, Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը ընկերներ են, ապա վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռ. Քոչարյանի «բանավեճն» ինչո՞վ էր պայմանավորված:

– Դա պայմանավորված է զուտ Քոչարյանի բնավորությամբ. նա չի հանդուրժում, որ իր նախկին ենթակա մարդիկ նման վերաբերմունք են ցուցաբերում իր հանդեպ: Ցածր մակարդակի վիրավորանքներով բանավեճ է գնում, որը որևէ կապ չունի Հայաստանի խնդիրների հետ. դա քաղաքական բանավեճ չէ, փողոցային մակարդակի խոսակցություն է: Եվ այն, որ Քոչարյանը չի հավանում Տ. Սարգսյանին, դա չի նշանակում, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ունեն տարակարծություններ:

Հարցազրույցն ամբողջությամբ կադացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս