Բաժիններ՝

Թուրքիայի ռազմաօդային ուժերը 6.5-ամյա ուշացումով առաջին Awacs-ը կստանան փետրվարի վերջին

Թուրքական Son Dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը 6.5-ամյա ձգձգումից հետո փետրվարի վերջին կստանա Awacs վաղ զգուշացման, հետախուզական ինքնաթիռներից առաջինը: Թուրքական կողմը «Խաղաղության արծիվ» նախագծի շրջանակներում գնել է 4 Awacs:

Տվյալ նախագծի իրագործումը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի որոշմամբ մեկնարկել է դեռևս 1996 թվականին, ինչից հետո 2002 թվականին տվյալ հարցով պայմանավորվածություն է ձեռք բերվել ամերիկյան Boeing ընկերության հետ, ըստ որի՝ թուրքական կողմը ստանալու է 4 Awacs՝ հետագայում ևս երկուսը ստանալու հնարավորությամբ:

Թուրքական կողմը դրանց համար Boeing ընկերությանը վճարել է 1.5 միլիարդ դոլար: Ակնկալվում էր, որ այդ ինքնաթիռները Թուրքիայի ռազմաօդային ուժերին կհանձնվի 2007-2008 թվականներին, սակայն ամերիկան ընկերությունում և ռադարային համակարգի հետ կապված խնդիրների պատճառով դա ձգձգվեց 6.5 տարի: Նշվում է, որ այդ ուշացման համար Boeing ընկերությունը տուգանվել է 500 միլիոն դոլարով:

Awacs ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 10 հոգուց, ինքնաթիռի առավելագույն վեր բարձրանալը կազմում է 40.000 ոտնաչափ, թռիչքի առավելագույն հեռահարությունը՝ 7000 կիլոմետր, արագությունը՝ 850 կմ/ժամ, դիտարկման (վերահսկման) շառավիղը՝ 350 կիլոմետր՝ 360 աստիճանով թեքվելու հնարավորությամբ, առանց մատակարարման օդում մնալու ժամկետը՝ 10 ժամ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Awacs-ների գնումից հետո այդ ինքնաթիռները ուղարկվել են Իսրայել, և որ Թուրքիան դրանց զգուշացման ու վերահսկման համակարգերի արդիականացման համար իսրայելական Elta ընկերությանը վճարել է 100 միլիոն դոլար:

Պլանավորված էր, որ Իսրայելն այդ ինքնաթիռները պետք է Թուրքիային վերադարձներ 2008 թվականին, սակայն 2010 թվականի մայիսի վերջին գրանցված «Մավի Մարմարայի» միաջդեպից հետո տեղի ունեցած թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառով այդ գործընթացը շարունակ հետաձգվում էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս