Իրանը մտադիր է վերսկսել ծովային ճանապարհով նավթի մատակարարումը
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է վերականգնել լցանավերով նավթի մատակարարումը՝ կապված իր դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների մեղմացման հետ:
Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերացրեց Իրանական լցանավային ազգային ընկերության հետ ապահովագրման ու բանկային գործողություններ ունենալու վրա դրված սահմանափակումները:
Այժմ Իրանը վերստին կարող է ծովային ճանապարհով նավթ մատակարարել խոշորագույն սպառողների, այդ թվում նաև Չինաստանին, Հնդկաստանին, Թուրքիային, Թայվանին, Ճապոնիային ու Հարավային Կորեային:
Հունվարի 20-ին ԵՄ-ի երկրները չեղյալ հայտարարեցին Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը: Դրանց մեղամցումն առնչվեց նաև ոսկու, թանկարժեք այլ մետաղների, նավթաքիմիական արտադրանքի, ավտոմեքենաների առևտրին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը կարծում է, որ Իրանը նավթի արտահանման օրական ծավալի հարցում խաբում է իրեն՝ հետագա բանակցություններում շահավետ դիրքերից հանդես գալու համար: