Իրանն ուռճացված թվեր է ներկայացնում իր նավթի արտահանման վերաբերյալ. Bloomberg
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մեծացնում է նավթի արտահանման ծավալը և առաջիկա կես տարում նրան չեն թույլատրի օրական վաճառել մեկ միլիոն բարել նավթից ավելի: Այս մասին գործակալությանը հայտնել են ամերիկացի չինովնիկները, որոնք աշխատում են Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների վրա:
Թեհրանը հայտարարում է, որ նոյեմբերին վաճառել է օրական 1.5 միլիոն բարել նավթ: Վիճակագրությունը հրապարակվել է նույն օրը, երբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հայտարարեցին պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման մասին՝ առաջընթացի հասնելու համար Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործընթացում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ պատժամիջոցների սահմանումից հետո իրանական նավթի արտահանման ծավալը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ օրական 2.5 միլիոն բարելից մինչև 1 միլիոն բարելի, և որ Իրանը նավթի արտահանումը չի կարող մեծացվել այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստորագրվել նրա միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագրերը:
Ամերիկյան կառավարության կարծիքով՝ Իրանը մեծացնում է իր մատակարարումների մասին տվյալները, որպեսզի առաջիկա բանակցություններում ստանա ավելի շահավետ պայմաններ և հուսով է, որ ուռճացված թվերով կկարողանա ներգրավել մեծաթիվ օտարազգի ներդրողների:
Միջազգային էներգետիկ գործակալության հաշվարկներով՝ 2013 թվականին Իրանը միջին հաշվով օրական արտահանել է 1.070.000 բարել նավթ, սակայն Թեհրանի վիճակագրական տվյալներով՝ այդ ցուցանիշը կազմում է 1.5 միլիոն բարել: