Բաժիններ՝

2022 թվականի Աշխարհի առաջնության անցկացման մասին որոշումը կընդունվի 2015 թվականից ոչ շուտ. Բլատեր

Ռուսական  РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2022 թվականին Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության անցկացման ժամկետի շուրջ որոշումը կընդունվի 2015 թվականից ոչ շուտ:

Հունվարի սկզբին ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել էր, որ Աշխարհի առաջնություն 2022-ը չի անցկացվի հունիս-հուլիսին, քանի որ այդ ժամանակ Արաբական թերակղզում արևելյան հատվածում օդի միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 38 աստիճան Ցելսիուս:

Սակայն Բլատերը հայտարարել է, որ ներկա դրությամբ իրենք կենտրոնացել են 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնության վրա և ոչ թե 2022 թվականի առաջնության վրա. «Սկզբում մենք կանցկացնենք 2014 թվականի առաջնությունը (Բրազիլիա), և 2015 թվականին կոնգրեսի որոշումից հետո մենք որոշում կըդունենք ձմռանը խաղալու շուրջ:

Կազմակերպիչներն ասել են, որ մենք կարող ենք խաղալ և՛ ձմռանը, և՛ ամռանը: Որոշումը դեռ ընդունցած չէ, մենք դեռ ժամանակ ունենք, դեռ 8 տարի կա: Արաբական երկրները պետք է հնարավորություն ունենան անցկացնելու աշխարհի առաջնություն: Ես օդերևութաբանության գծով մ»ասնագետ չեմ, փորձագետները ներկայումս զբաղվում են դրանով: Տվյալ տարածաշրջանում հեշտ չէ ամռանը խաղեր անցկացնելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս