Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն որոշել է Աշխարհի առաջնություն-2022-ն անցկացնել ձմռանը. Ժերոմ Վալկե

BBC Sport-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է Կատարում, տեղի է ունենալու աշնան վերջին – ձմռան սկզբին: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն:

Նա ընդգծել է, որ այդ մրցաշարը հաստատպես չի անցկացվի հունիս-հուլիսին (երբ սովորաբար անցկացվում է այն): Մրցաշարի անցկացման ժամկետի փոփոխման հարցը քննարկվում է 2010 թվականի դեկտեմբերից, երբ Կատարը ստացավ Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունք: Ընդ որում, առաջին անգամ է պաշտոնապես հայտարարվում, որ մրցաշարը կանցկացվի ձմռանը:

Վալկեի խոսքերով՝ ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա նոյեմբերի 15-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժմանակահատվածում, երբ Կատարում օդի ջերմաստիճանը կազմում է մոտ 25 աստիճան Ցելսիուս, ինչը հարմար է ֆուտբոլ խաղալու համար: Մինդեռ ամառային ամիսներին օդի ջերմաստիճանը Կատարում կարող է բարձրանալ մինչև 45 աստիճան Ցելսիսուս:

ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսը հայտարարել է, որ «ապշած է» Վալկեի այդ խոսքերից: Նա ընդգծել է, որ ՖԻՖԱ-ի գործկոմը չի քննարկել մրցաշարը հետաձգելու հարցը՝ չբացառելով, որ Վալկեն կարող է արտահայտած լինել իր կարծիքը:

ՖԻՖԱ-ն 2013 թվականի հոկտեմբերին հետաձգել էր Աշխարհի առաջնություն-2022-ի ժամկետի մասին որոշում ընդունելը՝ դա բացատրելով հավելյալ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությամբ: Այս հարցում վերջնական որոշումը կայացվելու է 2014 թվականի ամռանը՝ Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության ավարտից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս