Բաժիններ՝

«Չկա այդպիսի բան, ոչ մի տարհանում չի եղել». Արծրուն Հովհաննիսյան

Այս գիշեր հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:   ՊՆ մամլո խոսնակը հերքեց նաև այն լուրերը, որ երեկ ուշ երեկոյան հակառակորդի դրսևորած ակտիվության հետևանքով որոշ գյուղերից բնակչներ են տարհանվել. «Չկա այդպիսի բան, ոչ մի տարհանում չի եղել»:

Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ԶԼՄ-ներին ավելորդ լարվածություն չառաջացնել:   Ինչ վերաբերում է Մովսես գյուղում կրակահերթի հետևանքով գազատարի վնասմանը, այս դեպքում ևս հերքվեց լուրը:   «Եթե իրոք գազատար վնասված լիներ կրակահերթի հետևանքով, ապա ՊՆ-ն տեղյակ կլիներ»,- ասաց  Արծրուն Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031