«Անհրաժեշտ է հարգել հրադադարը, անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաեւ բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին»:
Հակառակորդի ոտնձգություններից հետո դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ Արմեն Հովհաննիսյանը և նրա ընկերները, ջոկի անդամները հերոսաբար մարտնչել, կռվել են և արժանի պատասխանը տվել են հենց այդ պահին: Հակառակորդը, կրելով ծանր կորուստներ, մի քանի զոհ և նաև շուրջ 25 վիրավորներ, հետ են շպրտվել մեր դիրքերից:
ԱԺ-ում այս պահին ելույթ է ունենում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը: Նա հայտարարեց, թե այդ պաշտոնը ստանձնելուց հետո ինքը Հայաստանի դատախազության համակարգում կոռուպցիայի հետ անզիջում պայքար կիրականացնի և ևս մի քանի քայլեր կիրականացնի: