Ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի խորհրդանիշով թուրքը Տիգրան Սարգսյանի և Գարեգին երկրորդի հետ (լուսանկարներ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Գյանջայում տեղի ունեցած նոր թաղամասի բացման արարողության ժամանակ, բնակիչների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ներկայիս տարածքը Ադրբեջանի պատմական տարածքներից է և ադրբեջանցի երեխաներն ու երիտասարդները պետք է ապրեն այդ գաղափարներով: Նա նշել է, թե հետագայում ադրբեջանցիները պետք է ապրեն իրենց պատմական տարածքներում: Այս մասին գրում է aysor.am-ը:
Մինչ Ադրբեջանում ու Թուրքիայում ամենաբարձր մակարդակով բարձրաձայնում են Հայաստանի տարածքի վերաբերյալ իրենց հավակնությունների մասին, տարբեր ծրագրերով Հայաստան են ժամանում թուրքեր, որոնց նպատակը իբրև թե պատմական հարևանների հետ հարաբերությունների ջերմացումն է:
Ավելին, այն թուրքերը, որոնք այս կամ այն «հաշտեցման» ծրագրի անվան տակ գալիս են Հայաստան ու հետագայում սոցիալական ցանցում զետեղում Հայաստան կատարած այցի վերաբերյալ լուսանկարներ, ակնհայտ է դառնում, որ դրանց մի մասը կամ «գորշ գայլեր» կազմակերպության անդամ է կամ նվազագույնը համակիր:
Լուսանկարները՝ aysor.am-ի և yerkir.am-ի