
Ուկրաինայի խորհրդարանը հունվարի 23-ին կարող է քվեարկել արտակարգ դրություն մտցնելու օգտին. աղբյուր

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում իշխող Ռեգիոնների կուսակցության պատգամավորները հինգշաբթի հավաքվելու են Կիևում: Այս մասին գործակալությանը հայտնել են կուսակցությունում նրա աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ներկայումս Ռեգիոնների կուսակցության բոլոր պատգամավորները ստանում են հեռախոսազանգեր՝ անպայմանորեն հինգշաբթի Կիևում լինելու համար: Հինգշաբթի պլանավորված է կուսակցության արտահերթ նիստը, որի ժամանակ էլ որոշում է ընդունվելու արտակարգ դրության ռեժիմի ներդրման մասին:
Դրա առաջին քայլը կատարվել է երեկ, երբ նախագահը դիմեց ժողովրդին, այժմ կառավարությունը կամ էլ ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը համապատասխան հարցով դիմելու է Գերագույն ռադային, իսկ պատգամավորներն էլ հաստատելու են այն:
Հիշեցնենք, որ ուկրաինական ընդդիմության տվյալներով՝ վերջին օրերին Կիևում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների հետևանքով տուժել է մոտ 1500 ցուցարար: