Իրանն առաջին անգամ իր ռազմանավերն ուղարկել է Ատլանտյան օվկիանոս

Fox News-ի փոխանցմամբ՝ իրանական երկու ռազմանավ այսօր շարժվել է Ատլանտյան օվկիանոսի ուղղությամբ: Դա տվյալ տարածաշրջանում իրանական նավատորմի պատմության մեջ առաջին առաքելությունն է: Այսպիսի տեղեկատվություն է տարածել Իրանի պետական հեռուստատեսությունը:

Ծովային այս արշավով Իրանը ցանկանում է ցույց տալ, որ ունակ է իր ողջ հզորությունը ծավալել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև՝ նրա սահմաններից դուրս: Դրա հետ կապված՝ եռամսյա արշավի են մեկնել «Սաբալան» էսկադրոնային ականակիրն ու «Խարք» ուղղաթիռակիրը:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ այդ ռազմանավերին առաջադրանք է տրվել ապահովել նավարկելի երթուղիները, ինչպես նաև պատրաստել նոր կադրեր՝ ընդգծելով, որ ռազմանավերում գտնվում է ծովային ակադեմիայի մոտ 30 կուրսանտ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա գարնանն իրանական ռազմանավերն առաջին անգամ հայտնվել էին Խաղաղ օվկիանոսում:

Տեսանյութեր

Լրահոս