
Սաակաշվիլին հայրենիք չի վերադառնա առաջիկա կես տարում

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կշարունակի մնալ ԱՄՆ-ում՝ դիվանագետներ ու իրավագետներ պատրաստելու համար: Սաակաշվիլին ԱՄՆ-ից հայրենիք չի վերադառնա առնվազն կես տարի, ինչը կապված է նրա դասախոսական գործունեության հետ:
Այս մասին հայտարարել է (Սաակաշվիլիի) «Միասնական ազգային շարժում» կուսակցության ազդեցիկ պատգամավոր Միխայիլ Մաչավարիանին: Նրա խոսքերով՝ Սաակաշվիլիի առաջին դասախոսական կուրսի տևողությունը կազմելու է 6 ամիս:
Պատգամավորը չի բացառել, որ Սաակաշվիլին կարող է ավելի երկար ժամկետով մնալ ԱՄՆ-ում, քանի որ նա մեծ պահանջարկ է վայելում ամերիկյան ուսումնական հաստատություններում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ամերիկյան բուհը հատուկ պաշտոն էր ստեղծել Սաակաշվիլիի համար: