Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահի ենթադրյալ սիրուհին Closer ամսագրից 54 հազար եվրո է պահանջում

Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն 54 հազար եվրո է պահանջում Closer ամսագրից, որը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ նրա սիրային կապի մասին պատմող նյութեր  էր հրապարկել, հաղորդում է  The Independent պարբերականը:

Նշվում է, որ Closer ամսագրի խմբագրությունն արդեն ստացել է համապատասխան դատական հայցը: Դերասանուհին 50 հազար դոլար է պահանջում բարոյական վնասի փոխհատուցման եւ 4 հազար եվրո` դատական ծախսերի վճարման համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսուա Օլանդը նույնպես կարող է դատական հայց ներկայացնել պարբերականի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս