
Եվրահանձնաժողովն ապխտած սննադմթերքը վտանգավոր է համարում առողջության համար եւ փորձում է արգելել դրա արտադրությունը

Ապխտած սննդամթերքը` երշիկեղենը, ձկնեղենը, ճարպը, Եվրամիության երկրներում կդասվեն առողջության համար վտանգավոր սննդամթերքի շարքին, տեղեկացնում է Lietuvos žinios պարբերականը:
Եվրահանձնաժողովն արդեն մի քանի տարի փորձում է արգելել ապխտած սննադմթերքը, սակայն անդամ երկներներից ոչ մեկն ընդառաջ չի գնում այդ նախաձեռնությանը: Բայց հիմա, երբ նոր պահանջներն արդեն ընդունված են եւ ուժի մեջ պետք է մտնեն այս տարվա սեպտեմբերից, դրանց դեմ է հանդես գալիս միայն Լեհաստանը:
Եվրահանձնաժողովը ներկայումս քննարկում է սահմանված պահանջների մեղմացման հնարավորությունները, որպեսզի սննդամթերքի ապխտման դարերի ավանդույթն իսպառ չվերանա: Սակայն արտադրողները դրա համար ստիպված կլինեն ապացուցել, որ իրենց սննդամթերքն առողջության համար վտանգավոր նյութեր չի պարունակում: