
2014 թ. ամենաազդեցիկ հայտնիների ցուցակը գլխավորում է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը. Forbes

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը գլխավորել է Forbes-ի 2014 թ. ամենաազդեցիկ հայտնի անձանց վարկանիշային ցուցակը:
Ցուցակի կազմմանը մասնակցել է «E-Poll Market Research» հետազոտական գործակալությունը: Նրանց կողմից անցկացվել են հարցումներ, որոնց մասնակիցներին խնդրել են գնահատել ավելի քան 6 հազար հայտնի անձանց` 45 չափորոշիչներով: Հիմնական չափորոշիչները եղել են անձի ընդհանուր գրավչությունն ու ճանաչված լինելը:
Առաջատարների եռյակում են նաեւ ամերիկացի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին եւ «Աստղային պատերազմների» հեղինակ Ջորջ Լուկասը: Վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաեւ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, U2 խմբի ղեկավար Բոնոն, կոմիքսների հեղինակ Սթեն Լին:
Սփիլբերգի հայտնի ֆիլմերի թվում են «Շինդլերի ցուցակը», «Փրկել շարքային Ռայանին», ինչպես նաեւ հայտնի արկածային պատմությունները Ինդիանա Ջոնսի մասին: