![](/banners/BeFunky-design.jpg)
Ստեղծվել են հակաքաղցկեղային ավելի արդյունավետ դեղամիջոցներ
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/gsk.jpg)
Բրիտանական դեղագործական «GlaxoSmithKline GSK» ընկերության «Tafinlar» պրեպարատը, որը նախատեսված է քաղցկեղի բուժման համար, ուղարկվել է դեղամիջոցների եւ սննդամթերքի վերահսկման ամերիկյան գործակալություն (FDA)` «ձեռքբերում` թոքի քաղցկեղի բուժման ասպարեզում» մակագրությամբ: Սա նշանակում է, որ դեղամիջոցը կհաստատվի արագացված ընթացակարգով։
clinvest.ru-ի փոխանցմամբ` Կանդայի առողջապահության նախարարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել Tafinlar (dabrafenib mesylate) եւ Mekinist (trametinib) դեղամիջոցները: Դրանց արդյունավետությունն ապացուցվել է կլինիկական հետազոտությունների ընթացքում: Երկու պրեպարատներն էլ ավելի երկարտեւ ժամանակահատվածով են խոչընդոտել ուռուցքների աճին, քան սովորական թերապիան: