Էրդողանը կոչ է արել պատրաստ գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Haber 7-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այս տարի աշխարհում նշելու են Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու (1914) 100-ամյակը, որն ավարտվեց 1918 թվականին՝ վերջ դնելով Օսմանյան կայսրության գոյությանը:
Էրդողանի խոսքերով՝ իրենք մեծապես կարևորում են Առաջին աշխարհամարտի 100-ամյակը. «1915 թվականին էլ Սարիղամիշի ճակատամարտում մեր նահատակների 100-րդ տարելիցն է, միաժամանակ նաև 1915 թվականի իրադարձություններինը:
Այս պատճառով մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին: (Հայկական) սփյուռքը կփորձի 1915 թվականի իրադարձությունները հանել քաղաքական ասպարեզ, մենք էլ լավ պետք է պատրաստվենք դրան: Աշխարհը պետք է պատրաստ լինի իմանալ 1915 թվականի իրադարձությունների մասին իրականությունը:
Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները լավ հասկանալու համար անհրաժեշտ է ավելի հաճախ դիմել պատմությանը: Պատմությունը մոռացության մատնելը հանցագործություն է»: