
Հայտնի է դարձել, թե երբ կբարձրանա հասարակական տրանսպորտի ուղեվարձը. yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով` հասարակական տրանսպորտի թանկացման որոշման մասին կհայտարարվի գարնանը` մարտ-ապրիլ ամսին, երբ ժողովուրդը թեթևացած կլինի գազի և էլեկտրաէներեգիայի համար վճարելիք կոմունալ ծախսերից:
Կայքի տեղեկություններով, սակայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս թեմայով դեռևս խորհրդակցություններ է անցկացնում: Նա մտածում է նաև երկրորդ տարբերակի մասին. քննարկվում է նաև տրանսպորտը հուլիսին թանկացնելու տարբերակը, երբ աշխատավարձերի բարձրացում կլինի:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: