Բաժիններ՝

2013 թվականին գրանցվել է համաշխարհային ծովահենության՝ վերջին 6 տարվա ամենացածր մակարդակը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ արդեն երեք տարի անընդմեջ անկում է ապրում համաշխարհային ծովահենության մակարդակը: Այս մասին են վկայել Միջազգային ծովային բյուրոյի հետազոտությունները: Դրանց համաձայն, 2013 թվականին աշխարհում գրանցվել է վերջին 6 տարվա ծովահենության ամենացածր մակարդակը:

2013 թվականին գրանցվել է 264 ծովահենային հարձակում, ինչը 40 տոկոսով պակաս է 2011 թվականի ցուցանիշից: Զեկույցում նշված է, որ Սոմալիում ծովահենությունն իր գագաթնակետին է հասել 2011 թվականին, երբ սոմալեցի ծովահեններն իրականացրել էին 237 հարձակում: 2012 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 75-ի, իսկ 2013 թվականին՝ 15-ի:

Նախորդ տարվա արդյունքներով՝ ծովում գերեվարվել է ավելի քան 300 մարդ, 21 մարդ վիրավորվել է՝ հիմնականում հրաձգային ու սառը զենքով: Ընդհանուր առմամբ, առևանգվել է 12 նավ, կալանվել է 202 նավ, 22 նավ գնդակոծվել է, 28 նավ էլ հայտնել է կալանման փորձի մասին: Ծովահենների թվում ամենադաժանը նիգերիացի ծովահեններն են, որոնք ընդհանուր առմամբ սպանել են 1 և գերեվարել են 36 մարդու՝ փրկագին ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս